հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» վերացրել ենք, նորմալ, կոնդիցիոներով մեքենաներ ենք գնել. Նախարար

Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» վերացրել ենք, նորմալ, կոնդիցիոներով մեքենաներ ենք գնել. Նախարար

Դատապարտյալների ապահով և անվտանգ տեղափոխման համար 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մեքենա ենք ձեռք բերել, նախկին ահավոր վիճակում գտնվող «Ուազիկները» վերացրել ենք, փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով:

Այս մասին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի իր ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Վերջինս ներկայացրեց՝ ինչ բարեփոխումներ են իրականացվել արդարադատության ոլորտում, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ըստ Մինասյանի դատապարտյալները հնարավորություն են ստացել պետական բյուջեի հաշվին միջնակարգ կրթություն ստանալ, ընդ որում՝ 19 տարեկանից հետո. «Դատաիրավական բարեփոխումների շրջանակում ընդունվել է 2022-26թթ. ոլորտային նոր ռազմավարությունը՝ լրիվ նոր մեթոդաբանությամբ, նոր KPI-ներով: Ավարտվել են հակակոռուպցիոն դատարանների ձևավորման աշխատանքները, ստեղծվել է նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում ձևավորվել են երկու առանձին քաղաքացիական և վարչական պալատներ: Ստեղծվել է նաև նոր՝ հակակոռուպցիոն պալատը»:

Մինասյանը նաև նշեց, որ բարձրացվել են Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը. «Դատական համակարգը նոր ու պրոֆեսիոնալ կադրերի համալրման նպատակով նախատեսվել է դատավորների ներգրավման նոր ու ճկուն համակարգեր»:  

  • Կիսվել: