երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատախազը չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է նոր քննության

Դատախազը չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է նոր քննության

 ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբեյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը գործով հսկողություն իրականացնող դատախազը չի հաստատել, InfoPort.am-ին տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը և որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ»,-փոխանցում են դատախազությունից:

Ըստ աղբյուրի, որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ: Այս հարցին անդրադարձել է նաև Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը և իր ֆեյսբուքյան էջում գրառել.

«Դատախազությունը որոշեց Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձնել քննիչին, բավարարելով մասնակի իմ բողոքը։ Բողոքում բարձրացված այլ հարցերի մասով հստակ նշվել է, որ դրանց անդրադարձ կկատարվի հետագայում։ Կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և որոշումը»։

  • Կիսվել: