կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

«Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի և նրա ընտանիքի անդամների գույքը՝ դատախազության դիտակետում։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Արթուր Բաղդասարյանի, Աննա և Վահան Բաղդասարյանների՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջով։

Թե ինչ չափի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել՝ դեռևս հայտնի չէ։ Հայցը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։

  • Կիսվել: