երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարանի և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել նրանց մասնակցությամբ իրականացված աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։ Խոսքը այն հողատարածքների մասին է, որոնց վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու մոր մասնակցությամբ ընկերությունը կառուցում է առանձնատներ՝ վաճառքի նպատակով։Գրում է Հետքը:

«Հետքը» դեռևս 2023թ․ դեկտեմբերին էր գրել այս հողատարածքի օտարման մասին։ Հրապարակման հիման վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին, նրա ամուսնուն և վերջինիս հորը մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման վերաբերյալ։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

2022թ․ հունիսի 24-ին Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստում որոշել է աճուրդով վաճառել համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վ. Տերյան փողոցի 971/8 հասցեում գտնվող 0.9 հեկտար մակերեսով հողամասը։ Հողամասն ունի հասարակական կառուցապատման նշանակություն և նախատեսված է շինարարություն իրականացնելու համար։ Որոշմանը կողմ են քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ այդ ժամանակ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրանք ամուսնացել են 2023թ-ին։

Հողամասի յուրաքանչյուր քառակուսի մետրի մեկնարկային գինը սահմանվել է դրա կադաստրային արժեքի 200 տոկոսի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազար դրամ (1 քմ-ը՝ 5775 դրամ)։ Աճուրդն անցկացրել է Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը։

Աճուրդին մասնակցել է մեկ անձ՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը։ Նա հողամասի համար առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազար դրամ, և ճանաչվել հաղթող։ 

Հողամասը ձեռք բերելու և սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով իրեն ուղղակի վաճառքով օտարել նաև այդ հողատարածքին հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.1908 հեկտար մակերեսով, հասարակական կառուցապատման նշանակության հողամասը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: