կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանի Բյուրականի առանձնատունը, ևս 27 գույք ու 1 մլրդ դրամ

Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանի Բյուրականի առանձնատունը, ևս 27 գույք ու 1 մլրդ դրամ

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատարանում ստիպված է պատասխանել, թե իր և իր հետ փոխկապակցած անձանց 1 միլիարդ դրամի օրինական եկամուտով ինչպես է ձեռք բերել ավելի քան 4 միլիարդ 330 միլիոն դրամի գույք: Նախկին գլխավոր դատախազն ու նրա հետ փոխկապակցված անձինք հրավիրվել են դատախազություն, որպեսզի պարզաբանեն այս հակասությունը: Պետությունը պատրաստվում է բռնագանձել նախկին պաշտոնյային ու նրա ընտանիքին պատկանող մոտ երեք տասնյակ գույք:

Մանրամասները՝  ռեպորտաժում։

  • Կիսվել: