ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս մասին InfoPort.am-ին դատախազությունից։

ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրել, ինչը նրա պաշտպան Ամրամ Մակինյանը բողոքարկել էր։

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

  • Կիսվել: