ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Սիսիանի համայնքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար

Դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Սիսիանի համայնքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար

Գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Այս մասին հայտնեցին Դատախազությունից։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Սիսիանի համայնքապետը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է:

 

  • Կիսվել: