երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը

ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք։ Այս մասին  հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։

Հիշեցնենք՝ Մանուկյանը մեղադրվում է մեկ այլ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առևանգման և նրա ընտանիքից 3 միլիոն դոլար շորթելու մեջ։

  • Կիսվել: