հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Դատախազությունը Ենոքյանի վաղաժամկետ ազատ արձակման որոշման վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել

Դատախազությունը Ենոքյանի վաղաժամկետ ազատ արձակման որոշման վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել

Գլխավոր դատախազությունը Մհեր Ենոքյանի վաղաժամկետ ազատ արձակման որոշման վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Դատախազությունից հայտնեցին, որ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունված:

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել ՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո։ 

Նշենք, որ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։

2003-ին՝ Հայաստանում մահապատժի վերանալուց հետո, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

  • Կիսվել: