երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատախազությունը «էլիտար զորամասի» մասին հրապարակման նյութերը ուղարկել է նախաքննական մարմին

Դատախազությունը «էլիտար զորամասի» մասին հրապարակման նյութերը ուղարկել է նախաքննական մարմին

«Auroranews.am» կայքի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ  հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանը:

«Այդ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի շրջանակներում ֆիքսվել է անմիջապես հրապարակվելուց հետո և ուղարկվել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ»,- ասաց Աբրահամյանը:

 

  • Կիսվել: