հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մհեր Պետրոսյանի դիմումն ուղարկվել է Քրեական ոստիկանություն

Մհեր Պետրոսյանի դիմումն ուղարկվել է Քրեական ոստիկանություն

Դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը։Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Դիմումն ուղարկվել է Քրեական ոստիկանություն:

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

  • Կիսվել: