չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Դատախազությունը բողոքարկել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերության տնօրենին չկալանավորելու որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերության տնօրենին չկալանավորելու որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը։

Այս մասին InfoPort.am-ին ասաց  հայտնեց Դատախազության հանրային կապերի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենին և ՀՖՖ տեխնիկական հսկիչին կասկածելու Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ, որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) աշխատակիցներին:

  • Կիսվել: