երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն գրավով ազատելու որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն գրավով ազատելու որոշումը

ՀՀ դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, գրավով ազատ արձակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Իր հորեղբայր, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին ՊԵԿ-ում աշխատած Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:

  • Կիսվել: