Դատախազությունում ուսումնասիրում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը
Գլխավոր դատախազությունը ստացել է «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի գրությունը, որով առաջարկվում է քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Գրությունն ուսումնասիրվում է»,-ասաց նա:
Հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք հանգամանքներ`պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում առկա չէ հանցագործություն: Գրության ներքո ստորագրել է խորհուրդի անդամ Արսեն Բաբայանը։