երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Դատախազությունն ուսումնասիրում է «ՔՊ-ն քարոզարշավի համար սպիտակ շապիկներով և ջինսե տաբատներով մարդկանց է հավաքագրում, որ 4000 դրամով 4 ժամ քայլեն» հրապարակումը

Դատախազությունն ուսումնասիրում է «ՔՊ-ն քարոզարշավի համար սպիտակ շապիկներով և ջինսե տաբատներով մարդկանց է հավաքագրում, որ 4000 դրամով 4 ժամ քայլեն» հրապարակումը

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակումը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավին քայլելու համար 1000 դրամով մասնակիցների է հավաքագրում։

Այս մասին տեղեկացրեցին Գլխավոր դատախազությունից։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը 4000 դրամով հավաքագրում է մարդկանց, ովքեր 4 ժամ կմասնակցեն իշխող ուժի քարոզչությանը՝ Երևանի ավագանու ընտրություններում։ Այդ մասին հաղորդել է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ներկայացնելով նամակագրության օրինակներ, թե ինչպես է մարքեթինգային ընկերություններից մեկը քարոզչության ժամանակ քայլելու համար հավաքագրում մարդկանց։

  • Կիսվել: