Դատախազությունն Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է ՔԿ
Գլխավոր դատախազությունն Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հոկտեմբերի 25-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն:


