կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատախազության շենքի բակից բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ նաեւ կին

Դատախազության շենքի բակից բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ նաեւ կին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ ՀՀ դատախազության շենքի դիմաց բախումներ տեղի ունեցան քաղաքացիների և ոստիկանների միջև:

Բախումների հետեւանքով բերման ենթարկվեցին շուրջ տասնյակ քաղաքացիներ, որոնք փորձել են մտնել դատախազության շենք:

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ բերման ենթարկվածների մեկ կա նաեւ կին։

Հիշեցնենք, որ դատախազության բակում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ։

Հիշեցնենք նաեւ, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։

  • Կիսվել: