շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դատախազության պահանջել է ԳՇ նախկին պետից բռնագանձել 6 անշարժ գույք և 97 մլն 371 հազար դրամ

Դատախազության պահանջել է ԳՇ նախկին պետից բռնագանձել 6 անշարժ գույք և 97 մլն 371 հազար դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`
  • 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ.
  • 97 մլն 371 հազար դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

  • Կիսվել: