երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատախազության մոտ տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրգործ՝ խուլիգանության հատկանիշներով

Դատախազության մոտ տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրգործ՝ խուլիգանության հատկանիշներով

Ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով՝ խուլիգանության հատկանիշներով: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու: 

Նախօրեին բերման ենթարկված 14 քաղաքացիներից երկու հոգի ներկայացել են նախաքննական մարմնին, մյուսներն ազատ են արձակվել:

  • Կիսվել: