հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դատախազներին կվճարվի ամսական հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի  չափով․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Դատախազներին կվճարվի ամսական հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Այսպես, դատախազներին կվճարվի ամսական հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի  չափով:

Դատախազների վարձատրության ավելացման նման մոտեցման համար հիմք են հանդիսացել քրեական վարույթի ընթացքում դատախազների նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, գերծանրաբեռնված և հանրային բարձր պատասխանատվություն ենթադրող դատախազներ, աշխատանքի բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու համար գրավչությունն ապահովելու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: