ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Դատախազն իրավասու դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը

Դատախազն իրավասու դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը

Դատախազն այսօր իրավասու դատարան է հանձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից:

Ինչպես հաղորդվում է՝ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանին և գործարար Սամվել Մայրապետյանին:

՛՛2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով ներկայացված մեղադրանքի համաձայն՝ Սերժ Սարգսյանը միջնորդավորված կերպով կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից՝ նրան պատկանած ընկերության օտարման գործարքին չխոչընդոտելու համար: Կաշառքը ստացել է մաս-մաս՝ 2 միլիոն 660 հազար դոլարը՝ կանխիկ, 325 հազարը՝ անկանխիկ եղանակով՛՛,-հայտնել են Դատախազությունից:

 

  • Կիսվել: