հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացվել. ձերբակալվածների թվում փաստաբան կա

Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացվել. ձերբակալվածների թվում փաստաբան կա

Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

Քննչական գործողություններ են իրականացվել դատավոր, Դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում: Ղազարյանը բերման է ենթարկվել, նրա աշխատասենյակում խուզարկության դեպքով ձերբակալվել է փաստաբան Արմեն Օհանյանը։

Խուզարկություններ են իրականացվել նաև դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում ու բնակարաններում։

 

  • Կիսվել: