ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Դանակով զինված հարձակում Երևանում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի տարադրամի փոխանակման կետի վրա

Դանակով զինված հարձակում Երևանում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի տարադրամի փոխանակման կետի վրա

երեկ, հունվարի 4-ին դանակով հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։

 


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ «ծալապակասը» մարդաշատ վայրում դանակի սպառնալիքով կվախեցներ տարադրամի փոխանակման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 37-ամյա Արմեն Դ․-ին, «Դալմա Գարդեն Մոլ»-ի անվտանգության աշխատակիցները՝ պետի տեղակալ Արմեն Սահակյանի գլխավորությամբ, կարողացել են վնասազերծել հանցագործին ու այդ մասին տեղեկացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին։


Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Մելիքյանը։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Միքայելյանը, ում որոշմամբ կասկածյալ Մ․ Հայրապետյանը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: