երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են. ՄԻՊ-ը՝ իրավապահ մարմինների գործող և նախկին ծառայողներին

Չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են. ՄԻՊ-ը՝ իրավապահ մարմինների գործող և նախկին ծառայողներին

Հետաքրքիր վիճակ է, երբ իրավապահ մարմինների կողմից թույլ տրվող մարդու իրավունքների խախտումներին և անարդարությանը փաստաբանի կամ անձնական կարգավիճակով բախվում են հենց այդ մարմինների նախկին աշխատակիցները (հետաքննիչներ, քննիչներ, դատախազներ և այլն), ու այդ խախտումներին նրանց արձագանքը սովորաբար առավել կոշտ է լինում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նշել է. ՛՛Ու խոսքն էլ այն խախտումների մասին է, որ թույլ են տրվել նաև այն ժամանակ, երբ իրենք են այդ մարմիններում աշխատել կամ գուցե նրանց մի մասը հենց ինքն է թույլ տվել այդ խախտումները:)

Խախտումներին արձագանքելն, իհարկե, դրական է, բայց այս կրկնվող շղթայի մասին պետք է հիշեն բոլոր քննիչները, դատախազները կամ օպերատիվ ծառայողները. ծառայությունը կամ համակարգը թողնելուց հետո իրենք են բախվելու այն նույն խախտումներին, որ հիմա իրենց օրոք են թույլ տրվում:

Այնպես որ ամենայն հարգանքով ու բարեխղճության կանխավարկածով իրավապահ մարմինների գործող կամ նախկին ծառայող մեր գործընկերների նկատմամբ` չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են՛՛:

 

  • Կիսվել: