հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Չի բացառվում՝ վարձկանների հետ կապված քրեական գործով քննչական պահանջ ուղարկվի այլ երկիր. ՔԿ

Չի բացառվում՝ վարձկանների հետ կապված քրեական գործով քննչական պահանջ ուղարկվի այլ երկիր. ՔԿ

Քննչական կոմիտեում քննվող՝ վարձկաններին առնչվող գործի նշանակությունը ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով շատ-շատ մեծ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Այս գործով ձեռք բերված ապացույցները նախաքննության միջանկյալ և ավարտական փուլերում կօգտագործվեն ինչպես քաղաքական դաշտում քննարկումների ժամանակ, այնպես էլ իրավական հարթակներում: Մի քիչ ժամանակ է պետք, սպասենք և կտեսնեք՝ ինչ ապացույցներով, ինչ փաստական հանգամանքներ են հիմնավորվում»

Նա չի բացառել, որ այդ գործի շրջանակներում ՀՀ-ից որևէ այլ երկիր քննչական պահանջ կուղարկվի: «Այս պահին այլ պետությունների հետ դեռ չենք աշխատում, բայց իհարկե նախատեսում ենք»,- մեկնաբանել է նա:

ՔԿ նախագահի տեղակալը նաև նշեց, որ իրենց գերատեսչությունում այժմ քննվում է Արցախից Հայաստան ապօրինի զենք, զինամթերք բերելու վերաբերյալ 9 քրեական գործ: «Երեկվա դրությամբ 9 քրեական գործ կար, որպես կանոն, պահեստազորայինների հետ է կապված խնդիրը»,- նշել է նա:

  • Կիսվել: