երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
«Չեմ մտածել այդ հարցի մասին». Գալյանը՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու արշավին միանալու մասին

«Չեմ մտածել այդ հարցի մասին». Գալյանը՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու արշավին միանալու մասին

Չեմ մտածել այդ հարցի հետ կապված։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք միանալու է Նիկոլ Փաշինյանին՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու նախաձեռնությանը։

Հարցին իրավական առումով կառավարությունը ինչպե՞ս կարող է մասնակցել «Կանոնագիրք Հայոցի» փոփոխությանը, նա պատասխանեց. «Որևէ քննարկում այդ հարցի հետ կապված տեղի չի ունեցել։ Չեմ ուսումնասիրել իրավական տեսանկյունից հարցը, դրա համար չեմ կարող այս պահին պատասխանել»։

Ինչ վերաբերում է նրան, թե նշխարհն ի՞նչ վտանգավորություն է իրենից ներկայացնում, նախարարն ասաց. «Նշխարհը ոչ մի վտանգավորություն իրենից չի կարող ներկայացնել, սա այն հերթական դեպքերից է, երբ մանիպուլյացիայի հետ գործ ունենք։  Նշխարի կամ որևէ չարգելված իրի փոխանցումը երբևէ արգելված չէ, այսինքն կարող է շատ հեշտությամբ դա փոխանցվել, բայց փոխանցումը պետք է լինի ներքին ընթացակարգերին համապատասխան, որոնց վստահաբար մարդիկ, որոնք տանում են այնտեղ իրերը և հատկապես շատ պրոֆեսիոնալ փաստաբանները, պետք է լինեն ծանոթ։ Սա այն դեպքն է, երբ այդ փոխանցման կանոնը խախտվել է, անմիջականորեն է տրվել նշխարհը համապատասխան անձանց և քանի որ չի պահպանվել համապատասխան ընթացակարգը վերցվել է և զգուշացվել է անձանց՝ փաստաբաններին կամ քաղաքացիներին, որ հաջորդող դեպքերում, եթե ցանկանում եք նշխարհ փոխանցել, խնդրում ենք փոխանցել կարգի պահպանմամբ։

Ես ուշադրություն էլ եմ դարձրել մամուլի հրապարակումներին և բացատրություններին մեր շատ պրոֆեսիոնալ գործընկերների։ Եթե չեմ սխալվում հղում էր արվում, որ տվյալ անձը կարող էր երկարատև տեսակցության գնալ և իր հետ տանել նշխարհ կամ ցանկացած իր, երկարատև տեսակցության գնալու իրավունք ունեն միայն կոնկրետ անձինք և վստահ եղեք, որ փաստաբանը այդ անձը չէ, որ երկարատև տեսակցության իրավունք ունի։ Երկարատև տեսակության գնալիս, այո, կարող են մարդիկ իրենց հետ տանել թույլատրելի իրեր և դա կարգի խախտում չի լինի։

Ես հորդորում եմ՝ սիրելի քաղաքացիներ, սիրելի գործընկերներ, փաստաբաններ, պահպանեք, հարգեք օրենքը, իրավական ակտերը»։

Սրբուհի Գալյանը չբացառեց, որ ՔԿՀ–ներ այցերի ժամանակ կայցելի նաեւ երկու սրբազաններին. «Ինչու ոչ, հատկապես եթե Աստված մի արասցե, որոշակի խնդիրների բախվեն, ես միշտ պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել»։

  • Կիսվել: