Չարենցավանի դատարանի միջադեպով կա 31 ձերբակալված
Ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ–ից՝ անդրադառնալով Չարենցավանի դատարանում այսօր տեղի ունեցածին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։


