ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Նեթանյահուի կուսակցությունը հաղթել է ընտրություններում, սակայն խորհրդարանական մեծամասնություն չի ստացել

Նեթանյահուի կուսակցությունը հաղթել է ընտրություններում, սակայն խորհրդարանական մեծամասնություն չի ստացել

Իսրայելում խորհրդարանական ընտրություններում ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն է, սակայն ոչ նրա, ոչ էլ գլխավոր մրցակից Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցության գլխավորած դաշինքներին չի հաջողվել ստանալ խորհրդարանական մեծամասնություն։ Այս մասին վկայում են հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալները։

«Լիկուդը» ստացել է ձայների 20.51 տոկոսը, իսկ «Յաշարը»՝ 16.06 տոկոսը։ Արդյունքում Նեթանյահուի գլխավորած դաշինքը կարող է հավակնել Քնեսեթի 53 մանդատի, իսկ Այզենկոտի դաշինքը՝ 48-ի։ Եվս 19 մանդատ բաժին կհասնի արաբական կուսակցություններին՝ «Միացյալ ցուցակին» և ՌԱԱՄ-ին։

Քնեսեթում մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է 61 մանդատ։ «Լիկուդին» և «Յաշարին» այդ շեմին հասնելու համար անհրաժեշտ կլինի համագործակցել արաբական կուսակցությունների կամ միմյանց հետ։

Չնայած ձայների հաշվարկի ավարտին՝ պաշտոնական արդյունքները, ինչպես հաղորդում է The Times of Israel-ը, սպասվում է կհրապարակվեն նոյեմբերի 4-ից ոչ շուտ։ Դրանից հետո, ըստ The Jerusalem Post-ի, Իսրայելի նախագահը պետք է խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական խմբակցությունների հետ և որոշի, թե կուսակցություններից որ առաջնորդին է հանձնարարելու նոր կառավարության ձևավորումը։

Եթե ընտրված թեկնածուն չկարողանա ձևավորել կառավարություն, երկրում կարող են նշանակվել Քնեսեթի արտահերթ ընտրություններ։

  • Կիսվել: