ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Երևան-Սևան ճանապարհին «Լադա»-ն բախվել է աղվեսին, դուրս եկել ճանապարհից, բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Երևան-Սևան ճանապարհին «Լադա»-ն բախվել է աղվեսին, դուրս եկել ճանապարհից, բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։35-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 50 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ժ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին, ապա կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com—ը։

Բախման հետևանքով վարորդը և ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Խաչիկ Ժ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: