կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Չարենցավանի դատարանում վիճшբանություն է տեղի ունեցել․ մի քանի կարգադրիչներ վնաuվածքներ են ստացել

Չարենցավանի դատարանում վիճшբանություն է տեղի ունեցել․ մի քանի կարգադրիչներ վնաuվածքներ են ստացել

Այսօր՝ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։

Այս պահին դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ։

Լարված իրավիճակը պահպանվում է և միայն կարգադրիչների գործողությունների արդյունքում է, որ ծանր հետևանքներ չեն եղել, քանի որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանց մեջ եղել են նաև դանակներով զինված քաղաքացիներ։

  • Կիսվել: