շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չարչյանը 15 միլիոն դրամ գրավ կվճարի. նա կվերցնի պատգամավորական մանդատը

Չարչյանը 15 միլիոն դրամ գրավ կվճարի. նա կվերցնի պատգամավորական մանդատը

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին քիչ առաջ լրագորղներին հայտնեց նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը նաև ասաց, որ Չարչյանը, ում խափանման միջոցն այսօր փոխվեց, վերցնելու է պատգամավորական մանդատը:

«Սա մեծ անարդարություն էր, որը մենք տեսանք մեկ ամիս, բայց արդարությունը միշտ հաղթում է: Մենք ի սկզբանե ասում էինք, որ պրոֆեսորը պետք է ազատ արձակվի: Դատավոր տիկին Մելիքսեթյանը առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց: Նրա վերաբերյալ ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ փաստաբանի, իրավաբանի, թե ինչ կարծիք ունեն տիկին Մելիքսեթյանի արդարադատության որակի վերաբերյալ: Երկրորդը, ով ամեն կերպ փորձեց, որ այս կալանավորումը պահպանվի, Լուսինե Աբգարյանն էր: Հարցրեք, թե Լուսինե Աբգարյանը քանի ծանր գործով կարողացել է  դատավորին հարիր արդարադատություն իրականացնել: Հետո հարցրեք պարոն Վահե Միսակյանի արդարադատություն իրականացնելու մակարդակի մասին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

  • Կիսվել: