ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բուքիքիոյի մտահոգությունը Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված կառավարությունը ընդունել է ի գիտություն․ նախարար

Բուքիքիոյի մտահոգությունը Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված կառավարությունը ընդունել է ի գիտություն․ նախարար

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը, Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի մասին շատ կարևոր է, կառավարությունում այն ի գիտություն է ընդունել։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ես էլ եմ կարծում, որ ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա, և մենք ավելի բնականոն եղանակով շարունակենք աշխատանքները»,-հավելեց նա։

Սակայն, նախարարը ընդգծեց, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը Սահմանադրական դատարանի նախագահի կասկածելի ընտրության հետևանքն է, որը չի ծագել այսօր, այլ ծագել է այն ժամանակ, երբ ինքն այդ պաշտոնում ընտրվել է։ Ըստ նրա ստեղծված իրավիճակը սահմանադրականության ոգուն դեմ էր։

Նախարարը նաև հավելեց , որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը կվերանա, երբ սահմանադրական բարեփոխումներ կլինեն․ «Մենք պետք է վաղ կենսաթոշաի ներդրումից հետո տեսնենք՝ քանի դատավոր կցանկանա հրաժարական տալ, ես մեծապես կարևորում եմ ՍԴ կազմի թարմացումը»։

Բադասյանը նաև հավելում է՝ «եթե կլինեն ճնշումների հետ կապված մտահոգություն կամ կասկած, մենք մշտապես պատրաստ ենք որպես լավ գործընկեր փարատել այդ կարծիքները, ներկայացնենք լրացուցիչ տվյալներ, որոնք կփարատեն այդ կասկածները»։

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր մտահոգություններն էր հայտնել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։

 

  • Կիսվել: