Բորիս Բախշիյանի կալանքի հարցով նիստի օրը փոխվել է
Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը պետք է տեղի ունենար փետրվարի 2-ին՝ ժամը 18:00-ին:
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնում է, որ նիստի օրը փոխվել է, այն տեղի կունենա փետրվարի 3-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել է երկու միջնորդությունն էլ բավարարել: