հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության. Ոստիկանություն

Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության. Ոստիկանություն

 

Հարգելի քաղաքացինե՛ր:

ՀՀ ոստիկանությունը ձեզ է դիմում սթափության և օրինապահության կոչով:

Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները:

Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը:

Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի պահպանումն է, բոլոր քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումը:

Այդ գերխնդիրն իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով:

Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:

ՀՀ ոստիկանությունը հավատում է մեր հանրային ողջամտությանը և համոզված է, որ համատեղ ուժերով կկարողանանք պահպանել մեր երկրի անդորրն ու անվտանգությունը:

  • Կիսվել: