կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու, սոցցանցում հայտնել է կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը` հրատապ ահազանգով է դիմել՝ տեսանյութ հրապարակելով։

«Առավոտվանից արշավ է «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ։ Խուզարկություններ են, մեր համակիրներ են բերման ենթարկել և մեր ցուցակի կին ներկայացուցիչ։ Մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք, բայց մենք արդեն ցույց ենք տվել և հայ ժողովուրդն է ցույց տվել, որ յուրաքանչյուր մեկ անձի, երբ փորձում եք մեկուսացնել հայրենիքի համար պայքարից, փոխարենը 10 հոգի համալրում է մեր շարքերը։

Մենք հիմա ուղևորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե, ուղղակի ահազանգում եմ, որովհետև իրավապահ մարմինները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը։ Ավելի եք մոտիվացնում մարդկանց նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել»,-նշել է նա։

Գոհար Մելոյանը աջակցություն և ԶԼՄ-ների կողմից լուսաբանում է խնդրել. «Ինչ արած, մինչև հունիսի 7-ը ճանապարհ ունենք անցնելու»։

  • Կիսվել: