հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բելառուսի դեսպանությունը փոխգործակցույթունը զարգացնելու ուղղությամբ ջանքեր կգործադրի․ ՔԿ

Բելառուսի դեսպանությունը փոխգործակցույթունը զարգացնելու ուղղությամբ ջանքեր կգործադրի․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ  և մաղթել բեղմնավոր ու  արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ դեսպանությունը  պատրաստակամ է գործադրելու իր առավելագույն ջանքերը՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցույթունը զարգացնելու ուղղությամբ:

  • Կիսվել: