հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԲԴԽ-ն ընթացիկ տարում ակտիվ համագործակցել է ՀՀ-ում ներկայացված բոլոր միջազգային կառույցների հետ

ԲԴԽ-ն ընթացիկ տարում ակտիվ համագործակցել է ՀՀ-ում ներկայացված բոլոր միջազգային կառույցների հետ

Բարձրագույն դատական խորհուրդը 2020 թվականին ակտիվ համագործակցել է ՀՀ-ում ներկայացված բոլոր միջազգային կառույցների հետ:

Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Չկա այնպիսի միջազգային կառույց, որը ներկայացված լինի ՀՀ-ում, և մենք համագործակցած չլինենք: Առավել արդյունավետ աշխատանքներ են եղել USAID-ի հայաստանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ»,- նշեց Վարդազարյանը և հավելեց, որ բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացվել նաև այլ կառույցների հետ:

  • Կիսվել: