կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
ԲԴԽ-ն մերժել է դատավոր Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը (Տեսանյութ)

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը (Տեսանյութ)

ԲԴԽ-ն մերժել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացրել էր Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովը։

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը որոշումն ընթերցելիս մանրամասնեց, որ քվեարկության արդյունքներով արձանագրվել է կարգապահական խախտման փաստը, սակայն կարգապահական տույժի որևէ տեսակի կիրառման օգտին անհրաժեշտ նվազագույն՝ վեց ձայնը չապահովելու պատճառով Խորհուրդն ընդունել է միջնորդությունը մերժելու մասին որոշում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խորհուրդը միջնորդել էր դատավորին ենթարկել պատասխանատվության դատական ակտի ուշացման համար։

  • Կիսվել: