երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանի վարույթի վերաբերյալ հեռացել է խորհրդակցական սենյակ

ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանի վարույթի վերաբերյալ հեռացել է խորհրդակցական սենյակ

ԲԴԽ-ն այսօր շարունակել է Արդարադատության նախարարության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված վարույթի քննությունը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 2021-ի մարտին սոցիալական կայքերից մեկում «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» հրապարակման հիման վրա։

Արդարադատության նախարարությունը մեղադրում է Դավիթ Գրիգորյանին դատավորի էթիկական նորմ խախտելու մեջ։ Դավիթ Գրիգորյանն ասել է, որ ինքը համաձայն չէ նախարարության հետ և կարծում է, որ դիմումը ենթակա է մերժման:

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին:

  • Կիսվել: