ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԲԴԽ անդամի ընտրության հարցն այսօր մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված չէ. Ալեն Սիմոնյան

ԲԴԽ անդամի ընտրության հարցն այսօր մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված չէ. Ալեն Սիմոնյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովի՝ այսօրվա նիստին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ նոյեմբերի 27-ին ԱԺ կայքում պաշտոնապես հայտարարվել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:

«Օրակարգում չկա ԲԴԽ անդամի թեկնածության հարցը: Հարցն ընդհանրապես հիմա օրակարգից հանվե՞լ է, թե՞ թողել եք հետագայում ԱԺ-ում քննարկելու համար»,- հետաքրքրվեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ հարցն օրակարգից չի հանվել, այն պարզապես այս նիստերի շարքում ընդգրկված չէ:

  • Կիսվել: