կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության քվեարկությանը 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել

ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության քվեարկությանը 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել

ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության քվեարկությանը 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել:

Նրա թեկնածությունն այդ պաշտոնի համար առաջադրել էր ՔՊ-ն, սակայն բազմաթիվ քննադատություններից հետո այսօր հայտնի դարձավ, որ Սիրունյանը հրաժարվել է, որ իր թեկնածությունն առաջադրվի այդ պաշտոնում։

Նշենք, որ քաղհասարակության կազմակերպությունները և ընդդիմությունը կոչ էին արել չեղարկել Սիրունյանի թեկնածության որոշումը և ձեռնպահ մնալ նրան ընտրելուց։

Նշվել է, որ Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սոցիալական հարթակներում օգտագործել է հայհոյախառն բառապաշար և տարածել ատելության խոսք։

  • Կիսվել: