երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։ 
 
Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից համարվում են դադարած:
 
«Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Մեսրոպ Մակյանը կշարունակի պաշտոնավարումը որպես  վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: