չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Բազմաթիվ նամակներ եմ ստանում, թե «ձեզ պետք է գյուլլել, ավտոդ պայթեցնել»․ Պապոյան

Բազմաթիվ նամակներ եմ ստանում, թե «ձեզ պետք է գյուլլել, ավտոդ պայթեցնել»․ Պապոյան

«Ինքս էլ բազմաթիվ նամակներ եմ ստանում, հրապարակում եմ անում ու ինչ-որ մեկը գրում է, թե «ձեզ պետք է սպանել, ձեզ պետք է «գյուլլել», ավտոդ պայթեցնել»: Երբեմն մենք էլ ենք մեղավոր. երևի ճիշտն այն է, որ բոլոր դեպքերն ուղարկենք իրավապահ մարմիններին»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին:

Հարցին, թե բացթողումներ չի՞ տեսնում իշխանության կամ իրավապահ համակարգի կողմից, Պապոյանը պատասխանել է․

«Կարծում եմ՝ իրավապահ համակարգը պետք է, բնականաբար, քննի բոլոր առումներով՝ սկսած հայտնաբերումից, վերջացրած՝ թե ինչ պետք է արվեր, որ կանխարգելվեր։ Շատ դատապարտելի բան է տեղի ունեցել, ցանկացած բռնություն մեզ համար խստորեն դատապարտելի է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։ 

Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։  

  • Կիսվել: