ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ, ցավոք, նա մերժեց. Մինասյանն արձագանքել է իր տեղակալի հրաժարականի դիմումին

Բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ, ցավոք, նա մերժեց. Մինասյանն արձագանքել է իր տեղակալի հրաժարականի դիմումին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն արձագանքել է իր տեղակալ Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի դիմումին՝ գրելով. ՛՛Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:

Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը՛՛:

Նշենք, որ վերջին օրերին ՔՊ մի քանի պատգամավորներ նախաձեռնել էին նախարար Մինասյանի հաժարականի գործընթացը: Պատճառ էր հանդիսացել այն, որ նա փոխնախարար էր նշանակել Սիրվարդ Գևորգյանին, որը սոցիալական ցանցերում նկար էր հրապարակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ՝ նրա հեղինակած գիրքը ձեռքին:

  • Կիսվել: