Գյումրիում արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան
Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա, քանի որ այս պահին հանրապետության երկրորդ քաղաքում կառավարման ճգնաժամ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանը:
Նա վստահեցրել է, որ հիասթափված չէ, որ նախորդ ընտրություններին Գյումրու քաղաքապետ չի ընտրվել: Թե արտահերթ ընտրությունների դեպքում ով կլինի ՔՊ թեկնածուն, Մինասյանը նշել է, որ այդ մասին կխոսեն, երբ հայտնի դառնա Գյումրիում արտահերթ ընտրություն անցկացնելու օրը։
«Արտահերթ ընտրությունները ՀՀ օրենքով ու Սահմանադրությամբ հստակ ամրագրված են ո՛ր դեպքում են իրականանում: Կան մեկ-երկու տարբերակներ, երբ եղան՝ այդ ժամանակ մենք կհայտարարենք: Շատ ծանր է, ամենօրյա ռեժիմով գյումրեցիներից ստանում եմ նամակներ, այս տարվա մեկուկես ամսվա ընթացքում որևէ լուրջ հարց չի կարգավորվել, ոչ մի խնդիր չի լուծվել մինչ օրս»,-նշել է պատգամավորը:


