շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բաքվում դատախազը 2 և 5 տարվա ազատազրկում է պահանջել հայ ռազմագերիների համար

Բաքվում դատախազը 2 և 5 տարվա ազատազրկում է պահանջել հայ ռազմագերիների համար

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հայազգի 14 ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը պահանջել է մեղադրյալներ Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, տեղեկացնում է haqqin.az-ը:

Միևնույն ժամանակ դատախազը երկու տարվա ազատազրկում է պահանջել մեղադրյալներ Արմեն Բաղասյանի, Գոռ Գասպարյանի, Կամո Սեֆիլյանի, Վոլոդյա Հակոբյանի, Գևորգ Ասերտյանի, Սիսակ Ենգոյանի, Ալբերտ Պետրոսյանի, Ռոմիկ Սեդրակյանի, Արամ Մինասյանի, Մկրտիչ Մինոսյանի, Էդգար Մաթեսյանի և Յուրի Կարապետյանի համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ ՛՛դիվերսիա կատարելու, ապա ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար՛՛ (չակերտները-խմբ.):

Նշվում է, որ 14, ինչպես նաև 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացության հետ քննարկման է ուղարկվել դատարան:

 

  • Կիսվել: