Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը
Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը։
Նշվում է, որ այսօր նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ առաջինը եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հաջորդ կեղծ «դատական նիստը» կանցկացվի դեկտեմբերի 22-ին:


