շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բանգլադեշի և Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել հայ–թուրքական սահմանը հատելիս

Բանգլադեշի և Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել հայ–թուրքական սահմանը հատելիս

Օտարերկրյա երեք քաղաքացի է ձերբակալվել Հայաստան–Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հաստատել են երեք անձանց ձերբակալման մասին տեղեկությունը։
 
Հայտնել են նաև, որ Արարատի մարզում 2 օտարերկրյա քաղաքացիների կողմից հայ-թուրքական պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Եվս մեկ գործ է նախաձեռնվել Արմավիրի մարզում «առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության» հետիոտնի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու դեպքի կապակցությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին։
 
Առաջին դեպքում` սեպտեմբերի սկզբին, Բուրաստան գյուղի մոտ ռուս սահմանապահները ձերբակալել են Բանգլադեշի երկու քաղաքացու, որոնք ցանկացել են Հայաստանից Թուրքիա անցնել։
Երկրորդ դեպքում` Թուրքիայի քաղաքացին է ցանկացել Թուրքիայից Հայաստան ներխուժել, նրան կանգնեցրել են Բերքաշատ գյուղի մոտ և ձերբակալել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: