շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բանավեճ ՍԴ-ում դատավորների միջև․ դատավարությունը կարող է վերածվել ֆարսի

Բանավեճ ՍԴ-ում դատավորների միջև․ դատավարությունը կարող է վերածվել ֆարսի

 

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: ՍԴ նիստին ներկա են դատարանի բոլոր ինը դատավորները, իսկ որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն, դատախաղությունը, ՀՌԱՀ-ը և ոստիկանությունը, երրորդ կողմ է հանդիսանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտարարեց, թե 1153 էջ նյութ ինքը չի ստացել։

«Ես ե՞րբ պետք է ուսումնասիրեմ այդ նյութը, որպեսզի իմ դիրոքորոշումը ձևավորեմ ու կարողանամ բազմակողմանի որոշում կայացնելու վերաբերյալ իմ օբյեկտիվ որոշումն ունենալ, եթե ինձ հասու չեն նյութերը», - դիմելով ՍԴ նախագահ Արման Դիլանյանին ՝ ասաց Պետրոսյանը։

Դատավոր Հրայր Թովմասյանն էլ ասաց, թե իրենց հետևում է ամբողջ երկիրը, գնահատականներ են տրվելու ու իրենք պետք է բոլոր ընթացակարգերը պահպանեն, որ ապագա որոշումը որևէ մեկի կողմից չքննադատվի ու խոցելի չլինի։

Նա կրկին միջնորդեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այս գործով որպես վկա հրավիրել ու լսել։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց ՝ ՍԴ-ն իր բոլոր որոշումներում առաջնորդվում է միայն օրենքով ու Սահմանադրությամբ։

«Որևէ մեկը, առավել ևս, ՍԴ դատավորները, պարտավոր են ձեռնպահ մնալ հրապարակայնորեն կասկածի տակ առնելու այդ որոշումը կամ գործողությունները։ Երբ որ դատարանը կայացրեց որոշում, նշանակում է դատարանն այդ հարցը լուծեց, դատավորների մեծամասնությունը որոշեցին, որ այդպես է, մենք պարտավոր ենք դա ընդունել ի գիտություն, ուզենք, թե չուզենք, հակառակ մեկնաբանությունը բերելու է պարզապես անարխիայի ու այդ դատավարությունը վերածվելու է ֆարսի», - ասաց ՍԴ նախագահը։

Բանավեճ տեղի ուենցավ ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի ու Վահե Գրիգորյանի միջև, այն ընդհատեց դատավորներից Էդգար Շաթիրյանը։

«Ես առաջարկում եմ անհապաղ ավարտել այս բանավեճն ու անհապաղ անցնել գործի բուն քննությանը, հակառակ պարագայում՝ հանրությունն արդեն տևական ժամանակ դիտում է մեր ներքին բանավեճը», - ասաց Շաթիրյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը վիճարկում է ընտրություններին հաջորդած որոշման արդիականությունը, օրինականությունը, ինչպես նաև առկա փաստական հանգամանքները, դաշինքի ներկայացուցիչները մոտ 30-40 ընտրատեսամաղում գտել են մանտյաններ , որտեղ ընտրողների անուններով կան կրկնակի նույնական էջեր: Առկա է նաև շուրջ 88 հազար ձայնը արդյունք, որոնցից 4հազարի մասով ստորագրությունները բացակայում են:

  • Կիսվել: