երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
 Սերժ Սարգսյանը հեռացավ Հակակոռուպցիոն կոմիտեից

Սերժ Սարգսյանը հեռացավ Հակակոռուպցիոն կոմիտեից

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Լրագրողների հարցին, թե, ի վերջո, ի՞նչ գործի շրջանակներում էին իրեն Հակակոռուպցիոն կոմիտե հրավիրել, Սերժ Սարգսյանն ասել է. 

«Երբ գործի նյութերը ստանանք, կխոսենք»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել էր Հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունն օգոստոսի 25-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։

 

  • Կիսվել: